ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նիկոլ Փաշինյան. Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանում երբեք չի եղել

Նիկոլ Փաշինյան. Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանում երբեք չի եղել
19.12.2019 | 20:29

Մի շարք հարգելի օգտատերեր, այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին և հարցադրում են անում. հիշո՞ւմ ես այս ելույթդ, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ միայն հիշում եմ, այլև հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եվ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայնդեպս՝ վերջին 20 տարում: Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը», - գրել է վարչապետը:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ