Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ոլորտում ներդրումների որոշակի տեսանելի ակտիվություն է նկատվում՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նույնիսկ շեյխերն են ուզում Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել, և եթե տեսնենք, որ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված ՀՀ հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 50 տոկոս տեղական փայի խնդիր կա»,-ասաց նա: