Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Ազգային արժույթով առևտրի անցնելն առաջնահերթություն է իսլամական պետությունների համար: Այլ արժույթով առևտուրը տնտեսությունը դարձնում է խոցելի»:
Կուալա Լումպուրում «Զարգացման առաջնահերթությունները և մարտահրավերները» քննարկման ժամանակ նա ընդգծել է, որ «առևտրային պատերազմների» մասշտաբների մեծացման դարաշրջանում շատ կարևոր է իսլամական բանկային համակարգի զարգացումը: