Ռուսաստանը հայելային պատասխան կտա իր դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանման դեպքում՝ դեկտեմբերի 19-ին հայտարարել ՝ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով հաղորդումները, թե ԱՄՆ-ի Կոնգրեսը դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների խոշոր փաթեթին:
«Անտարակույս, դա կազդի մեր միջպետական հարաբերություների մակարդակի վրա, անտարակույս,- ասել է նախագահը:- Մենք գիտենք նրանց մոտեցումը՝ ԱՄՆ-ը մեզ հետ կաշխատի այնտեղ, որտեղ իր համար հետաքրքիր է և շահավետ, և միևնույն ժամանակ Ռուսաստանի համար արգելք կստեղծի նման կարգի որոշումներով: Բայց մենք նույնպես, գիտենալով դա, կվարվենք հայելային, ահա և ամենը»: «Դրանում ոչ մի լավ բան չկա, դրանք բացարձակապես ոչ բարեկամական ակտեր են Ռուսաստանի նկատմամբ»,- հավելել է Պուտինը: