ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Սահմանադրությունում նախագահի պաշտոնավարման ժամկետի մասին հոդվածից «անընդմեջ» բառի հանելը: Եթե այդ բառը հանվի, նույն անձը երկու ժամկետից ավելի չի կարող նախագահ լինել: Պուտինը երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո 4 տարի եղել է վարչապետ, որից հետո նորից նախագահ է ընտրվել և այժմ պաշտոնավարում է 4-րդ ժամկետը: Պուտինը նշել է, որ հասկանում է դա առաջարկողների տրամաբանությունը: Նա դա կապել է խորհրդարանի իրավունքների ընդլայնման հետ՝ միաժամանակ նշելով, որ փոփոխությունը պետք է արվի լավ նախապատրաստությունից հետո: