Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշայա Լուբյանկա փողոցի թիվ 12 տան մոտ:
Անվտանգության դաշնային ծառայության հաղորդմամբ՝ կան տուժածներ: ԱԴԾ-ն հայտնել է, որ կրակ բացած անձը չեզոքացվել է, նրա ինքնությունը պարզվել է:
Հարձակման տարածքում երթևեկությունը դադարեցված է, մետրոյի կանգառի մուտքը և ելքը ևս սահմանափակումներով է: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ հարձակվողները երեք հոգի էին, Անվտանգության դաշնային ծառայությունը խոսում է մեկ մարդու մասին: «Ինտերֆաքս»-ը պնդում է, որ կրակոցներ արձակած անձը միայնակ է եղել և չի կարողացել ներս մտնել ընդունարան: Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է հինգ վիրավորների և մեկ զոհի մասին, որ սպա է։ Reuters-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններին հայտնի էր, որ Անվտանգության ծառայողների օրվան նվիրված համերգի ժամանակ ծրագրված էր ահաբեկչություն, սակայն հայտնի չէր, թե որտեղ: Russia Today հեռուստաալիքն իր սոցիալական ցանցի էջում գրել է, որ հատուկ ծառայությունները հարձակումն «ահաբեկչական գործողություն» են որակել: