ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արայիկ Հարությունյան. Բուհական համակարգում կոռուպցիայի հարցում մտահոգություններ կան

Արայիկ Հարությունյան. Բուհական համակարգում կոռուպցիայի հարցում մտահոգություններ կան
20.12.2019 | 14:37

ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ թեև չի կարող հայտարարել, որ ոլորտում կոռուպցիայի վերացման հարցն ամբողջությամբ լուծվել է, բայց համակարգային կոռուպցիան այլևս վերացած է. «Ասել, որ այստեղ ամբողջությամբ լուծել ենք հարցերը, ճիշտ չի լինի, բայց կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա», - «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նկատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենահաջող ոլորտներում 4-րդ հորիզոնականում հանրակրթությունն է նշված, մինչդեռ բարձրագույն ուսումնական հաստատություններում այս խնդիրը շարունակում է արդի մնալ: «Ցավոք սրտի, նույնը բուհական համակարգի առումով չենք կարող ասել, որովհետև նույն հարցումներով բուհական համակարգում առկա կոռուպցիայի հարցում չասեմ հաջողություն չունենք, բայց մտահոգություններ կան», - հավելեց նախարարը:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ