ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արարատի մարզում կկառուցվի գյուղմթերքի շուկա

Արարատի մարզում կկառուցվի գյուղմթերքի շուկա
20.12.2019 | 14:39

2019-ը Արարատի մարզի համար կարևորվում է շինարարական աշխատանքների մեծածավալ քանակով՝ ասուլիսում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«2019-ի առաջնահերթ լուծում պահանջող 22 ծրագիր է եղել, որը կազմել է 413 միլիոն դրամ», - ասաց Գարիկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մարզին ուղղվել են ոռոգման ու խմելու ջրագծերի համար առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր, կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվել է Սիս գյուղի ճանապարհը՝ 2,3 կիլոմետր, 4 մանկարպարտեզ է բացվել: Նա ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում շատ լավ արդյունքներ են գրանցել, մասնավորապես, խաղողի մթերման ծավալները գրեթե կրկանկի ավելացել են: «Ինտենսիվ այգիների մասով նույնպես ունենք ավելացում, դրանց չափը հասել է մոտ 78 հեկտարի», - ասաց նա:


Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2020-ին մարզում կիրականացվեն մի շարք ծրագրեր: գործարարի կողմից նախատեսվում է մարզում կառուցել 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա. նախատեսվում է 4.5 միլիարդ դոլարի ներդրում: Գարիկ Սարգսյանը գործարարներին կոչ արեց վերադառնալ հայրենիք ու բիզնես ծրագրերը կյանքի կոչել հայրենիքում: «Մենք բոլոր մեր հայրենակիցներին ցանկացած հարցով պատրաստ ենք աջակցելու, օգնելու, նրանց ծրագրերը կառավարության դատին հանձնելու ու, եթե կարիք լինի, ինչ-ինչ արտոնություններից օգտվեն», - ասաց Արարատի մարզպետը: Նա նշեց, որ երբ նշանակվել էր մարզպետ, Արտաշատի ԲԿ-ն ուներ 213 միլիոն դրամ կրեդիտորական պարտք, կատարվել է աուդիտ, և այժմ 213 միլիոն դրամ պարտքն ամբողջությամբ մարվել է:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ