Մեզ հաջողվել է լուծել կրթական համակարգերի կուսակցականացման խնդիրը, «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Դրա լավագույն ապացույցն այն է, որ անցած երկու ընտրություններում մենք ունեցել ենք զրո բողոք քաղաքական ներգրավվածության առումով: Սա լավագույն ցուցանիշն է, որը գալիս է ապացուցելու մեր հանձնառությունն այս առումով: Չենք ունեցել որևէ դեպք, որտեղ կնշվի, որ իշխանությունը ներգրավել է վարչական ռեսուրս, մասնավորապես՝ կրթական ոլորտում», - ասաց Հարությունյանը: Նա նկատեց, որ համակարգում պաշտոնների չեն նշանակվում քաղաքական հայացքներից ելնելով: «Ես այսօր կդժվարանամ ասել և ձեզանից մեծամասնությունը ևս, թե անցած մեկ ու կես տարում այն քաղաքական ուժը, որը ես եմ ներկայացնում, քանիսն են այդ քաղաքական ուժից տնօրեն դարձել: Կարող է 1-2 , մաքսիմում 3 դեպք լինի 1400 դպրոցից: Սա լավագույն ցուցանիշներից մեկն է, որ այս առումով մեր հանձնառությունը կատարում ենք», - ասաց նա: