ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արարատի մարզում ծնունդներն ավելացել են, բայց դա մարզպետարանի ձեռքբերումը չէ

Արարատի մարզում ծնունդներն ավելացել են, բայց դա մարզպետարանի ձեռքբերումը չէ
20.12.2019 | 14:41

Ասուլիսում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ասաց, որ ավետիս ունի. «2019-ի 11 ամիսներին ծննդօգնություն իրականացնող հաստատություններում գրանցվել է 1722 ծնունդ, 2018-ի 669 ծնունդի դիմաց»:

Կռահելով, որ մեկնաբանություններ կլինեն՝ նա ավելացրեց. «Բայց սա չեմ ուզում մարզպետարանի ձեռքբերում համարել»: Նա նշեց, թե, ամեն դեպքում, սա համարում է շատ լավ տենդենց: «Սա նշանակում է, որ մեր քաղաքացների կողմից կա սպասում վաղվա լավ օրվա նկատմամբ, վարչապետի կոչին նրանք ականջալուր են եղել: Մենք մեր առջև դրված նպատակին հասնելու ենք», - ասաց մարզպետը:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ