ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արթուր Վանեցյանի շնորհավորանքը՝ Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի տոնի առթիվ

Արթուր Վանեցյանի շնորհավորանքը՝ Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի տոնի առթիվ
20.12.2019 | 14:41

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram–ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել.


«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, սիրելի՛ վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը: Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից և մեր հարազատ ծառայությունից:
Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից:
Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն:
Մաղթում եմ բոլորիդ անփորձանք և արդյունավետ ծառայություն, անձնական ու ծառայողական հաջողություններ հանուն մեր հայրենիքի անվտանգության, կայունության և վերելքի:
Պատիվ ունեմ»:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ