ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Էթյեն Մահչուփյանը Դավութօղլուի կուսակցության գործադիր խորհրդի անդամ է ընտրվել

Էթյեն Մահչուփյանը Դավութօղլուի կուսակցության գործադիր խորհրդի անդամ է ընտրվել
20.12.2019 | 14:42

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնած «Gelecek» («Ապագա») կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը, որն ընտրել է կուսակցության գործադիր խորհրդի, էթիկայի և կարգապահական հանձնաժողովների անդամներին՝ տեղեկացնում է Gazete Duvar-ը: 132 անձանց քվեարկության արդյունքում կուսակցության նախագահ է ընտրվել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: 60 հոգանոց գործադիր խորհրդի անդամ է ընտրվել կուսակցության համահիմնադիրներից հայ լրագրող Էթյեն Մահչուփյանը:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ