ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մխիթար Հայրապետյան. Պարտավոր ենք անընդհատ արժևորել և կարևորել ուսուցչի ինստիտուտը

Մխիթար Հայրապետյան. Պարտավոր ենք անընդհատ արժևորել և կարևորել ուսուցչի ինստիտուտը
20.12.2019 | 14:43

ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց կրթության ոլորտում իրականացված քայլերը: «Համար մեկ կարևոր նշանակություն ունեցող ոլորտը կրթությունն է, քանի որ առանց կրթության չես կարող ունենալ բանակ»,-ասաց նա և նշեց, որ իրականացված շատ աշխատանքներ մնացել են ստվերում:


Աննախադեպ ծավալով ավելացվել է կրթության և գիտության բյուջեն, իսկ դպրոցաշինության ոլորտում աննախադեպ ծավալի գումարներ են ներդրվել: «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հունվարի 15-20-ին ունենալու են լսումներ: «Ուսուցիչը պետք է դառնա համար մեկ էլիտան, և կարևորված լինի, քան երբևէ: Մենք պարտավոր ենք անընդհատ մեծարել, արժևորել և կարևորել ուսուցչի ինստիտուտը, որ տասնամյակներ շարունակ նսեմացվել, խեղաթյուրվել է նախորդ իշխանությունների կողմից»,-ասաց նա:
Անդրադառնալով ավագ դպրոցներին՝ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ դրանք որպես ինստիտուտներ չեն կայացել: Միջին մասնագիտական հաստատությունների հարցի վերաբերյալ նա ասաց, որ նոր օրենքի նախագիծ են ներկայացրել, որի նպատակը դրանք զարգացնելը, հզորացնելն է: «Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ բոլոր երեխաները դպրոցից հետո պետք է գնան և բարձրագույն կրթություն ստանան, սակայն այստեղ ևս կարծրատիպերի խնդիր կա: Հանրությունում պաշտոնյայի դերը որպես պատասխանատվություն պետք է ընկալվի և ոչ որպես բարեկեցություն, և լավ արհեստավորը վատ պաշտոնյայից սոցիալական շատ ավելի լավ պայմաններում պետք է ապրի»,-ասաց նա:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ իրենք ինքնուրույն և միանձնյա որևէ բարեփոխումներ չեն անում:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ