ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արամ Օրբելյան. Ոստիկանության տեսանյութում բազմաթիվ անհեթեթություններ կան

Արամ Օրբելյան. Ոստիկանության տեսանյութում բազմաթիվ անհեթեթություններ կան
20.12.2019 | 14:45

«Մարտի 1-ի» գործի վերաբերյալ նախօրեին Ոստիկանության հրապարակած տեսանյութը ժպիտ է առաջացնում՝ ցուցադրման ձևի, ժամանակահատվածի, տեսախցիկների, ավտոմատի և այլ առումներով: Երկրորդ. տեսանյութը չի վերաբերում «Մարտի 1-ի» առանձնացված գործին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ սա հերթական գործընթացն է դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու համար՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նա պատահական չի համարում տեսանյութի հրապարակման օրը՝ դեկտեմբերի 20-ին, հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի՝ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:

«Իրականում, կարծում ենք, որ սա պատահական չէ: Առաջին դեպքը չէ, երբ կարևոր որոշմանը նախորդում են հրապարակումներ: Դա կլինի ոստիկանության տեսանյութ, գործադիրի կամ օրենսդիրի ինչ-որ ելույթներ»,- ասաց նա: Արամ Օրբելյանը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, երբ Աննա Դանիբեկյանը որոշում պետք է հրապարակեր՝ Սահմանադրական դատարանի կողմից 35-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, դրա նախօրեին և´ ԱԺ, և´ Կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին, որ ՍԴ որոշումը պետք է քննարկվի, այլ ձև պետք է մեկնաբանվի, այս որոշումը սխալ է և այլն: «Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ, երբ պետք է որոշում կայացվի, և այդ որոշումը ոնց որ թե կառավարության կամ մեղադրող կողմի վերահսկողությունից դուրս է գալիս, անմիջապես մանիպուլյատիվ եղանակով նմանատիպ պրոցեսներ են ընթանում»,- նշեց պաշտպանը:


2-րդ նախագահի պաշտպանի դիտարկմամբ՝ և´ Դատախազությունը, և´ քննչական մարմինները բազմիցս հայտարարել են, որ «Մարտի 1-ի» գործի Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հատվածը չի վերաբերում վիրավորներին, զոհերին. «Հետևաբար, վիրավորների կողմից ցուցմունք փոխելն ընդհանրապես գործի այս հատվածի վրա էական նշանակություն պետք է չունենա»: Ըստ Արամ Օրբելյանի՝ երբ անձի ազատազրկման հարց է քննարկվում արդեն դատաքննության փուլում, այսինքն՝ գործը բացահայտելու խնդիր չկա, գործը դատարանում պաշտպանելու խնդիր կա, դրա ճիշտ մոդելը ոչ թե անձին կալանավորելն է, այլ այդ վկաներին պաշտպանելը: «Տեսնում ենք, որ Ոստիկանությունը բացահայտում է ցանկացած միջամտություն՝ վկաների հետ կապված, հետևաբար, որևէ անձ պետք է կալանավորված չլինի: Ենթադրյալ խոչընդոտման ռիսկը վերացվում է»,- ասաց Արամ Օրբելյանը:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ