ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Լիբանանի հայկական երեսփոխանական բլոկը միացել է ընդհանուր կոնսենսուսին՝ վարչապետի նորանշանակ թեկնածուի շուրջ

Լիբանանի հայկական երեսփոխանական բլոկը միացել է ընդհանուր կոնսենսուսին՝ վարչապետի նորանշանակ թեկնածուի շուրջ
20.12.2019 | 14:46

Լիբանանում խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է 60-ամյա տեխնոկրատ Հասան Դիաբի թեկնածությունը. կայացել է որոշակի կունսենսուս վարչապետի թեկնածուի շուրջ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական իրավիճակին:

Հարցին, թե ինչպիսին է իրավիճակը հիմա, Գանտահարյանը պատասխանեց, որ բողոքի որոշակի ակցիաներ գրանցվել են, սակայն զանգվածային չեն: «Կարևորը այն է որ նորանշանակ վարչապետին հաջողվի կազմել կառավարություն։ Պահանջներն այն են, որ դա լինի սեղմ և տեխնոկրատներից բաղկացած։ Հայկական երեսփոխանական բլոկը, որը միշտ հայտարարել է, որ շտապ պետք է կազմել կառավարություն, միացել է ընդհանուր կոնսենսուսին՝ նորանշանակ թեկնածուի շուրջ»,-ասաց «Ազդակ»-ի խմբագիրը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան նոր վարչապետից, նա արձագանքեց. «Որ նոր կառավարությունը շուտ կազմվի, կարողանա վարչակառավարման նոր համակարգ ստեղծի և երկիրը դուրս բերի ֆինանսատնտեսական ճգնաժամից։ Դա, իհարկե, հեշտ չի լինի, հատկապես լիբանանյան քաղաքական կյանքին ներգրավված պետությունների հանգամանքները նկատի առնելով»:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ