ՌԴ-ն, ԵՄ-ն և Ուկրաինան «սկզբունքային» համաձայնության են եկել գազի շուրջ բանակցություններում: «Մենք պատրաստեցինք արձանագրության նախագիծ, մանրամասն արձանագրություն, որը մեծ չափով պատրաստ Է եւ որը ներկայում համաձայնեցում Է պահանջում»,- ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նա հույս է հայտել, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրամիությունը մոտ ժամանակներս համաձայնության կհասնեն հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման շուրջ: 3 երկրները քննարկել են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման կոնկրետ ծավալները և ապագա պարտավորագրի ժամկետները: