ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թրամփը պահանջել է անհապաղ իմպիչմենտի գործընթաց սկսել Սենատում

Թրամփը պահանջել է անհապաղ իմպիչմենտի գործընթաց սկսել Սենատում
20.12.2019 | 14:47

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է անհապաղ իմպիչմենտի գործընթաց սկսել Սենատում: Twitter- ում նա գրել է, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները թույլ չեն տվել Ներկայացուցիչների պալատում պատշաճ գործընթաց անցկացնել, չեն տրամադրել փաստաբաններ և վկաներ: «Հիմա նրանք ուզում են Սենատին ասել, թե ինչպես անցկացնել դատավարությունը», – նշել է նա:


Թրամփը շեշտել է, որ մեղադրող կողմը չունի և երբեք չի ունենա իր մեղքի որևէ ապացույց:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ