ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նվերներ ու բարեմաղթանքներ՝ տոնածառի ճյուղերի տակ

Նվերներ ու բարեմաղթանքներ՝ տոնածառի ճյուղերի տակ
21.12.2019 | 00:01

Դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00 Հյուսիսային պողոտա 5 հասցեում (La Piazza-ի հարևանությամբ) Be Happy նախաձեռնությունը կիրականացնի ինքնատիպ բարեգործական ակցիա:


Կտեղադրվի տոնածառ և յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենա նվերներ և բարեմաղթանքներ թողնել տոնածառի ճյուղերի տակ: Be Happy նախաձեռնությունը հավաքված նվերներն ու բարեմաղթանքները կուղարկի Հայաստանի տարբեր ծայրերում ապրող և այդ իրերի կարիքն ունեցող մարդկանց, ովքեր հավատում են Ամանորի հրաշքին՝ ամենուր տարածելով երջանկություն:
Հիշեցնենք, որ Be Happy նախաձեռնությունն իր էջում ներկայացնում է ամենատարբեր ոլորտների՝ հայտնի և ոչ այդքան մարդկանց կարծիքը երջանկության մասին: Նախաձեռնության կարճ հոլովակներում մարդիկ կհանդիպեք զանազան հայտնի մարդկանց, մասնագետների և, ով գիտե, միգուցե հենց իրենց հարևանին կամ բարեկամին, որտեղ նրանք կկիսվեն երջանկության իրենց պատկերացմամբ:


Այս հոլովակներում մարդիկ պատասխանում են մի քանի պարզ հարցի՝ «Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը» և «Ի՞նչ եք անում Դուք՝ երջանկությանը հասնելու համար կամ եթե հասել եք՝ այն պահելու համար»:


Յուրաքանչյուրն ունի երջանկության ընկալման իր ձևը, եղանակը: Յուրաքանչյուրի համար երջանկությունն անհատական երևույթ է: Նախաձեռնությունն էլ փորձել է այս հոլովակներով ոչ միայն երջանկացնել մարդկանց, այլև բացահայտել երջանկություն առեղծվածը: Ի վերջո՝ յուրաքանչյուր մարդու կյանքի նպատակը երջանիկ լինելն է: Եվ մարդը չի կարող երջանիկ լինել, եթե չի կիսվում իր երջանկությամբ: Այս միջոցառմամբ Be Happy-ն ու նախաձեռնությանը միացած մարդիկ կիսվում են երջանկությամբ:

Դիտվել է՝ 1606

Մեկնաբանություններ