ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նախագահը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

Նախագահը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ
21.12.2019 | 00:09

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տարեվերջյան հանդիպումների շրջանակում հանդիպել է Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և անդամների հետ: Քննարկվել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների համագործակցությունն առավել սերտացնելուն և ինստիտուցիոնալ դարձնելուն վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ նման ձևաչափը կնպաստի ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցությանը։ Անդրադարձ է եղել նաև խմբակցության աշխատանքներին և օրենսդրական գործունեությանը:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների՝ մասնավորապես գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների՝ Մտքերի հայկական գագաթնաժողովի, STARMUS 6֊րդ փառատոնի, գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: Նախագահը կարևորել է բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը։

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ