ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քաղաքացիները մեծագույն խնդիրը համարում են գործազրկությունը, փոքրագույնը՝ կոռուպցիան

Քաղաքացիները մեծագույն խնդիրը համարում են գործազրկությունը, փոքրագույնը՝ կոռուպցիան
21.12.2019 | 00:12

«Gallup International Association»-ն ամփոփել է նոյեմբերին ՀՀ բոլոր վարչական շրջաններում, 10 մարզերում, մարզկենտրոններում ու գյուղերում անցկացված 1517 հարցումների արդյունքները:


Երևանից հարցմանը մասնակցածների թիվը կազմում է 33, մարզերից՝ 67 տոկոս: Գոհ են իրենց կյանքից հարցին 20.7 տոկոսը պատասխանել է՝ լիովին գոհ է, 57.5 տոկոսն՝ ավելի շուտ գոհ է, 10.5 տոկոսը՝ ընդհանրապես բավարարված չէ:
Տվյալ պահին իրենց ընտանիքի նյութական տնտեսական ապահովվածությունը շատ լավ գնահատել է հարցվածների 5 տոկոսը, լավ՝ 22.9 տոկոսը, միջին՝ 59.3 տոկոսը:
«Նախորդ երկու փուլերի համեմատ՝ այստեղ «շատ լավ» ցուցանիշի երկու անգամ աճ ունենք, մայիսին նույն պատասխանը 2.2 տոկոսն էր տվել: Նույն աճը նաև «լավ» ցուցանիշն է գրանցվել: Այստեղ էլ մոտ 7 տոկոսի դրական տիրույթում աճ ունենք», - ամփոփելով հարցման արդյունքներն՝ ասաց «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը:


Հարցվածների 2.8 տոկոսը ՀՀ ներկա տնտեսական վիճակը գնահատել է շատ լավ, 16.3 տոկոսը՝ լավ, 54 տոկոսը՝ միջին: Հարցվածների 20.1 տոկոսը նշել է, որ մեկ տարի անց ներկայի համեմատ ավելի լավ կապրի, 41.9 տոկոսը՝ որոշ չափով լավ, 4.5 տոկոսը՝ որոշ չափով վատ, իսկ 2.4 տոկոսը զգալիորեն վատ:
Ընդդիմության գործունեությանը հավանություն է տվել քաղաքացիների 25.5 տոկոսը, բացասական է գնահատել՝ 61.2, ԱԺ-ի աշխատանքները դրական է գնահատել 43.1 տոկոսը, կառավարության աշխատանքը՝ 54.9 տոկոսը, նախագահինը՝ 83 տոկոսը, իսկ վարչապետի գործունեությունը հավանության է արժանացրել հարցվածների 83.2 տոկոսը:


Առկա ամենակարևոր երեք խնդիրներն առանձնացնելով՝ քաղաքացիների 34.1 տոկոսը նշել է գործազրկություն, նույնքան տոկոսը՝ ցածր թոշակներ, 32.8 տոկոսը՝ տնտեսական վիճակը, 24.1 տոկոսը՝ ԼՂ խնդիրը, 15.2 տոկոսը՝ կրթական համակարգի վատ վիճակը, 10.3-ը՝ առողջապահական վատ վիճակը, 7.7 տոկոսն՝ արտագաղթը, 7.4 տոկոսն՝ արտաքին քաղաքականության ու պաշտպանության խնդիրը, 7.2 տոկոսը՝ գնաճն ու ինֆլացիան, 7 տոկոսը՝ կոռուպցիան:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ