ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քաղաքացիներն ամենաբարձրը գնահատում են Դավիթ Տոնոյանի և Ֆելիքս Ցոլակյանի, ամենացածրը՝ Արայիկ Հարությունյանի աշխատանքը

Քաղաքացիներն ամենաբարձրը գնահատում են Դավիթ Տոնոյանի և Ֆելիքս Ցոլակյանի, ամենացածրը՝ Արայիկ Հարությունյանի աշխատանքը
21.12.2019 | 00:14

ՀՀ-ում նոյեմբերին «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիները նախարարներից ամենաշատը գոհ են պաշտպանության նախարարի աշխատանքից: Ներկայացնելով տվյալները՝ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, որ 0-5 բալանոց սանդղակով ամենաբարձր ցուցանիշն ունեն ՊՆ-ն և ԱԻՆ-ը: Դավիթ Տոնոյանի գործունեությունը քաղաքացիները գնահատել են 4 բալ, Ֆելիքս Ցոլակյանինը՝ 3.7 բալ: Քաղաքացիներն ամենացածրը գնահատել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքը:


Մարզպետներից ամենաբարձրը քաղաքացիները գնահատել են Շիրակի և Գեղարքունիքի մարզպետների աշխատանքները, ամենացածրը՝ Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզպետներինը. «Վայոց ձորի մարզպետի ցուցանիշը վերաբերում է նախկին մարզպետին, որովհետև նոր մարզպետը վերջերս է նշանակվել, և չեմ կարծում, որ ճիշտ կլինի այս ցուցանիշը նրա վրա տարածել», - ասաց Նավասարդյանը: Հարցումներն անցկացվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ը Երևանի բոլոր համայնքներում, ՀՀ 10 մարզերում, մարզկենտորններում, գյուղական համայնքներում: Իրականացվել է 1517 հարցում: Երևանից հարցումների մասնակցածների թիվը կազմել է՝ 33, մարզերից՝ 67 տոկոս:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ