ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քաղաքացիների 67.3 տոկոսը խորհրդարանական ընտրությունների դեպքում պատրաստ է քվեարկել «Իմ քայլի», 14.2 տոկոսը՝ ԲՀԿ-ի օգտին

Քաղաքացիների 67.3 տոկոսը խորհրդարանական ընտրությունների դեպքում պատրաստ է քվեարկել «Իմ քայլի», 14.2 տոկոսը՝ ԲՀԿ-ի օգտին
21.12.2019 | 00:16

ՀՀ-ում նոյեմբերին «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի անցկացված հարցումների ընթացքում հետաքրքրվել է, թե ո՞ւմ օգտին կքվեարկեին քաղաքացիները, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ: Պարզվել է, որ «Իմ քայլի» օգտին կքվեարկեր հարցվածների 61.3 տոկոսը, ԲՀԿ-ի օգտին՝ 14.2, ԼՀԿ-ի օգտին՝ 3.9, ՀՅԴ-ի՝ 2.9, ՀՀԿ՝ 1.5, «Սասնա Ծռեր»-ի՝ 1.1, Հայոց Արծիվների՝ 0.6, ԵԼՔ-ի՝ 0.5, ՀԿԿ օգտին՝ 0.5, ՔՈ-ի՝ 0.3, Ադեկվադի՝ 0.2 , ՀԱԿ-ի և «Ժառանգության» օգտին՝ 0.1-ական տոկոս:
7.1 տոկոսը դժվարացել է պատասխանել, 5.3 տոկոսը նշել է՝ ոչ մեկի:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ