ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Լևոն Քոչարյանը հերքում է

Լևոն Քոչարյանը հերքում է
21.12.2019 | 00:16

Նունե Եսայանի, Ավո Խալաթյանի ու Ռոբերտ Քոչարյանի որդու հանդիպումը տեղի է ունեցել երկու ամիս առաջ։ «Երկու ամսվա տեսնայութ է, ես չգիտեմ, թե ով է էդպես նկարել ու ես հասկացա, որ հեռախոսով նկարած չի, ոնց որ թե լուրջ նկարած է», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։ Նա հերքեց լուրերը, թե հանդիպումը եղել է, որ արտիստները կոչ անեն ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ «Ես իմ ընկերների հետ նստած էի, պատահական տեսա, որ իմ կողմից շատ հարգված Նունե Եսայանն ու Ավոն նստած են, եկա, մոտեցա, բարևեցի, նստեցի, խոսեցի, չեմ հշում՝ ինչի շուրջ ենք խոսել», - ասաց Լևոն Քոչարյանը։


Նրա խոսքով՝ Քոչարյանին ազատ արձակելու կոչ անողների մեջ չկա գեթ մեկը, ով համաձայնություն չի տվել։ «Ուղղակի մենք մեզ թույլ չենք տա համապատասխան ապացույցներ ներկայացնենք էդ մարդկանց ավելի վատ վիճակի մեջ չդնելու համար», - ասաց Քոչարյանի որդին:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ