ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Շուշան Պետրոսյանը, Անահիտ Մութաֆյանը, Վալերի Սահարյանը կոչ են անում ազատել Ռոբերտ Քոչարյանին

Շուշան Պետրոսյանը, Անահիտ Մութաֆյանը, Վալերի Սահարյանը կոչ են անում ազատել Ռոբերտ Քոչարյանին
21.12.2019 | 00:17

Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է ևս 7 մշակույթի գործիչ։ Նրանք կոչ են անում կալանքից ազատել Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ Հայտարարությանը միացել են՝ Շուշան Պետրոսյանը (երգչուհի), Լուսինե Պողոսյանը (երգչուհի), Անահիտ Մութաֆյանը (դերասանուհի), Քնարիկ Շուշանյանը (մնջախաղի դերասանուհի), Մերի Հակոբյանը (դերասանուհի), Վալերի Սահարյանը (պրոդյուսեր), Վարդուհի Դավթյանը (երգչուհի):

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ