Մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի և Սիրտ քաղաքները լքելու՝ հայտարարել է ԼԱԲ-ի հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարին:
«Միսրաթայում հարվածները շարունակվելու են առանց ընդմիջումների՝ գիշերն ու ցերեկը, եթե Միսրաթան դուրս չբերի իր զորքերը Տրիպոլի և Սիրտ քաղաքներից: Դուրսբերման վերջին ժամկետն ավարտվում Է կիրակի լույս երկուշաբթի օրվա 00:00-ին», - ասված է հայտարարությունում: