ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Լևոն Քոչարյան. Իշխանությունները հորս ամեն գնով կալանքի տակ են պահում և ճնշում գործադրում դատարանների վրա

Լևոն Քոչարյան. Իշխանությունները հորս ամեն գնով կալանքի տակ են պահում և ճնշում գործադրում դատարանների վրա
21.12.2019 | 00:19

Ոստիկանության տարածած տեսանյութը շատ կասկածելի է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղան` Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Ոստիկանության տեսանյութին, ըստ որի` երկրորդ նախագահի աջակիցները գումար են առաջարկել վկաներին՝ ցուցմունքից հրաժարվելու համար:

«Ես այստեղ երկու տարբերակ եմ տեսնում: Առաջինը` այնպես չէ, որ բոլոր համախոհները ստուգվում են և գուցե հատուկ նպատակով այդ մարդու ուղարկել, ձայնագրել են, որ շահարկեն: Եվ երկրորդ տարբերակը, որ մի քիչ վատ տարբերակ է, չեմ ուզում մտածել, որ ի սկզբանե այդ մարդու հայտնվելն է ինչ-որ հանգամանքներում եղել և պայմանավորված: Ոչինչ էլ պետք չի բացառել` նկատի ունենալով իշխանությունների գործելաոճը: Մենք երբևիցե նպատակ չունենք խոչընդոտելու, ոչ էլ ինչ-որ ցուցմունք կա գործի մեջ, որ կուզենայինք փոխել»,-ասաց նա և ավելացրեց, որ տեսանյութը մտածված են երեկ հրապարակել, որ ինչ–որ կերպ ազդեին դատարանի այսօրվա որոշման վրա: Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ պահեն։ «Իշխանությունները միանշանակ հորս ամեն միջոցով կալանքի տակ են պահում և ճնշում են գործադրում դատարանների վրա»,-ասաց նա:


Ըստ Լևոն Քոչարյանի` այսօր վստահություն չկա իրավապահ համակարգի նկատմամբ, որի գործողությունները վերջին գրեթե 2 տարում խոսում են այն մասին, որ ոչ թե ցանկանում են մի բան պարզել, այլ նպատակ ունեն ամեն կերպ արատավորել իր հոր անունն ու համբավը։ «Շատ ճղճիմ, ցածր և քայլ էր այս ամեն ինչը հատկապես նման օրով անելը: Այս տեսանյութը ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի»,-ասաց նա:


Լևոն Քոչարյանը նաև նշեց, թե ստացվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը երկրորդ տարին ստիպված է լինելու Ամանորը կալանավայրում անցկացնել: Նրա համոզմամբ՝ ճնշումերի, խախտումների մթնոլորտում դժվար է ակնկալել, որ դատարանն այլ որոշում կկայացներ: «Անցած անգամ, երբ հորս ազատ են արձակել, հաջորդ օրը ՀՀ վարչապետը կոչ է արել շրջափակել դատարանը, աշխարհում դա չլսված բան է»,-հավելեց նա:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ