ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պուտինը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել Է Բարեկամության շքանշանով

Պուտինը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել Է Բարեկամության շքանշանով
21.12.2019 | 00:19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւատրել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնից հեռացող Տիգրան Սարգսյանին: Պարգեւատրումը տեղի Է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստից հետո: «Ես ունեմ պատվավոր առաքելություն, պատվավոր պարտականություն՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին հանձնելու Ռուսաստանի բարձր պետական պարգեւը՝ Բարեկամության շքանշանը»,-հայտարարել Է ՌԴ նախագահը: Նա նշել Է, որ Տիգրան Սարգսյանը ծանրակշիռ անձնական ավանդ Է ներդրել ԵԱՏՄ զարգացման գործում՝ հաջողությամբ լուծելով ինտեգրացիոն օրակարգի բոլոր ամենաբարդ հարցերը եւ բարձրացնելով միավորման միջազգային հեղինակությունը:

«Բարեկամության շքանշանով պարգեւատրելը նաեւ Տիգրան Սուրենովիչի հատուկ վաստակի ճանաչումն Է Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»,-ասել Է Պուտինը՝ հիշեցնելով այն տարիների մասին, երբ Տիգրան Սարգսյանն աշխատել Է որպես ՀՀ Կենտրոնական բանկի եւ կառավարության ղեկավար:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ