ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ակիո Միաձիմա. Թուրքիան և Ճապոնիան մեկ ազգ, երկու պետություն են

Ակիո Միաձիմա. Թուրքիան և Ճապոնիան մեկ ազգ, երկու պետություն են
21.12.2019 | 00:20

Թուրքիայի ՊՆ փոխնախարար Ալփասլան Քավաքլըօղլուն մասնակցել է Թուրքիայի և Ճապոնիայի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նվիրված միջոցառմանը Ճապոնիայի դեսպանատանը: «Թուրքիան և Ճապոնիան միմյանցից հեռու են աշխարհագրորեն, սակայն մեր սրտերը մոտ են միմյանց: Այսինքն՝ երկու պետություն, մեկ ազգ ենք»,- միջոցառման ժամանակ ասել է Թուրքիայում Ճապոնիայի դեսպան Ակիո Միյաձիման: Քավաքլըօղլուն նշել է, որ եթե Թուրքիայում հարցում անցկացվի սիրելի երկրի և ազգի վերաբերյալ, առաջին հորիզոնականներից մեկում Ճապոնիան ու ճապոնացիները կլինեն:


«Որովհետև մեր երկրների և ժողովուրդների միջև շատ մեծ նմանություն կա, մեր պատմությունների մեջ զուգահեռներ կան: Ճապոնացիները շատ հավատարիմ են իրենց ավանդույթներին ու սովորույթներին, մեծ նշանակություն են տալիս պատվին ու արժանապատվությանը վերաբերող հարցերին: Ճապոնացիները շատ աշխատասեր ու հավակնոտ են: Այս որակների հաշվին ճապոնացիները կարողացան վերապրել Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարությունները, ինչպես ժամանակին թուրքերը վերապրեցին Առաջին համաշխարհային պատերազմը, և այսօր արդեն ճապոնացիներն արժանացել են ամբողջ աշխարհի հարգանքին ու հիացմունքին: Թուրք ժողովուրդը նույնպես շատ բարձր է գնահատում ճապոնացի ժողովրդի ձեռքբերումները»,-ասել է Թուրքիայի ՊՆ փոխնախարարը: Քավաքլըօղլուն ընդգծել է նաև, որ երկու երկրների միջև համագործակցությունը կամրապնդվի:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ