ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իսրայելում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ միջոց են գտել

Իսրայելում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ միջոց են գտել
21.12.2019 | 00:21

Թել Ավիվի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Մալկա Կոեն Արմոնը ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ իր հետազոտական խումբն ավարտել է մկների վրա PJ34 մոլեկուլի գործողության ստուգումը, որն ապշեցուցիչ արդյունք է ցույց տալիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները ոչնչացնելիս:

«Մենք հիվանդ բջիջներ փոխպատվաստեցինք լաբորատորային մկների մաշկի տակ, այնուհետև այդ մկներին ներարկեցինք մեր մոլեկուլը: Դրանցից ոմանց 14 օր անընդմեջ կաթիլային տվեցինք: Այնուհետև մեկ ամսով դադարեցրինք բուժումը, իսկ այնուհետև ստուգեցինք, թե ինչ է տեղի ունեցել: Հյուսվածքաբանության արդյունքները ցույց տեցին, որ քաղցկեղային բջիջներն 90 տոկոսով անհետացել են»,- պատմել է պրոֆեսորը: Մասնագետների խոսքերով, ուռուցքը լիովին չի անհետանում, որովհետև հենց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում այն կիսով չափ բաղկացած է առողջ բջիջներից, որոնք քաղցկեղային բջիջներին օգնում են զարգանալու: Դա Թել Ավիվի համալսարանի հետազոտողներին թույլ է տվել պարզել, որ PJ34 մոլեկուլները սպանում են սոսկ չարորակ բջիջները՝ վնաս չպատճառելով առողջ հյուսվածքներին:


Հետազոտության ապշեցուցիչ արդյունքները հրապարակված են Oncotarget մասնագիտացված հանդեսում: Մոտ ժամանակներս պետք է սկսվի խոշոր կաթնասունների՝ շների և խոզերի վրա փորձարկումների փուլը: Միաժամանակ հատուկ ատյանները կքննարկեն մարդկանց վրա կլինիկական հետազոտությունների հնարավորությունը: Իրադարձությունների հաջող զարգացման դեպքում այդ փուլը կարող է սկսվել երեք տարի հետո:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ