ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն ամփոփել են ՀՀ նախագահության մեկ տարին

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն ամփոփել են ՀՀ նախագահության մեկ տարին
21.12.2019 | 00:24

ԵԱՏՄ երկրների ղեկավարներն ամփոփել են կառույցում ՀՀ նախագահության մեկ տարին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա նիստը Հայաստանի նախագահության շրջանում վերջինն էր: Մենք հնարավորություն ունեցանք ամփոփելու անցած տարին և խոսելու Հայաստանի նախագահության օրոք գրանցած հաջողությունների մասին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը թվարկեց այն կարևոր ձեռքբերումները, որոնք գրանցվել են անցնող տարվա ընթացքում, նշելով նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագիրը:

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ