ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վճռաբեկ դատարանը Սմբատ Այվազյանին արդարացրեց

Վճռաբեկ դատարանը Սմբատ Այվազյանին արդարացրեց
21.12.2019 | 13:46

ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կայացրել է քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանին արդարացնելու որոշում՝ հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր հրապարակված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած՝ Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործով բողոքը և կայացրել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008-ի նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009-ի հունվարի 27-ի դատական ակտերը բեկանելու, փոփոխելու և մեղսագրված արարքներում Սմբատ Այվազյանին արդարացնելու որոշում: Հիշեցնեմ, որ 2008-2009-ին այդ դատական ակտերով Ս. Այվազյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և 2 տարի ժամկետով ազատազրկման», - գրել է Աբրահամյանը։ Սմբատ Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ` ապօրինի զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ