ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վճռաբեկը դադարեցրել է հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ

Վճռաբեկը դադարեցրել է հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ
21.12.2019 | 13:49

Վճռաբեկ դատարանն այսօր որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Նրա փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վճռաբեկ էին դիմել արդարացման պահանջով: Սեֆիլյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերման համար, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Փաստաբանն ասաց, որ զանգվածային անկարգությունների հոդվածը 2018-ի համաներման օրենքով է սահմանված, և Սեֆիլյանի նկատմամբ կիրառվում է համաներումը: Սեֆիլյանին մեղսագրվող մյուս 2 հոդվածներով՝ ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը դադարեցրել էր շենք-շինություններ զավթելու մտադրության մասին հոդվածով հետապնդումը՝ հաշվի առնելով, որ Սեֆիլյանը կամովին հրաժարվել է այդ արարքը կատարելու մտադրությունից:
Երրորդ՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք փոխադրելու հոդվածի պարագայում այսօր Վճռաբեկ դատարանը կրճատեց սահմանված առավելագույն 3 տարվա պատժաչափը և այն դարձրեց 2 տարի: Եվ քանի որ Սեֆիլյանը 2 տարի կալանքի տակ է եղել, վճռաբեկը համարել է, որ Սեֆիլյանը կրել է պատիժը։


Բացի դա՝ Վճռաբեկ դատարանն այսօր համաներման որոշում կիրառեց ակտիվիստ, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, որ մեղադրվում էր զանգվածային անկարգությունների համար: Արայիկ Պապիկյանն ասում է՝ նույն սկզբունքը՝ համաներումն է կիրառվել Սաֆարյանի նկատմամբ:
«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի 5 ամսվա ազատազրկման:


Դատավորն ամբողջությամբ ապացուցված էր համարել, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ