«Հրապարակը» գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ կարող է նոր սկանդալ հասունանալ. ավագանու ընդդիմադիր անդամները տևական ժամանակ է՝ փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։
Ըստ Չեխիայի օրենսդրության, մինչև 2011-ը երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ «Հայկի անունով այս պահին Չեխիայում բավականին գույք կա, ինչը նշանակում է, որ նա հանդիսացել է Չեխիայի քաղաքացի», - ասաց ավագանու ընդդիմադիր անդամը: