ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններն ավելի բարդ են, քան թվում են

Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններն ավելի բարդ են, քան թվում են
21.12.2019 | 13:51

«168 Ժամի» հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ասել է.


«Մենք վաղուց տեսել ենք, բոլորս գիտենք, որ երկկողմ բանակցությունները՝ իրենց ինտենսիվությամբ, երկարատևությամբ, ակնհայտորեն ունեն ոչ պաշտոնական օրակարգ: Դա ոչ պաշտոնական օրակարգ է՝ մեծ, խոշոր, դա գաղտնի է պահվում բոլոր արտաքին կողմերից, և կարելի է ենթադրել, որ իրական երկկողմ հարաբերությունները՝ Հայաստան-Ադրբեջան, ավելի բարդ են, ավելի բազմաշերտ են, քան թվում է պաշտոնապես»: Նա նշել է նաև, որ չկա Լավրովի պլան, ինչպես պնդում է Մամեդյարովը: «Դա սուտ է, ընթանում են երկարատև, ինտենսիվ բանակցություններ, հենց այդ պատճառով Հայաստանը չի մեղադրում Ադրբեջանին ագրեսիայի մեջ, որպեսզի շարունակվեն երկարատև ինտենսիվ բանակցությունները», - ասել է նա: Հարցին էլ, թե ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստում Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ էր արել չվաճառել սպառազինություն Ադրբեջանին, ինչպիսի՞ն կլինի այս կոչի ազդեցությունը, նա պատասխանել է. «Պաշտոնական արձագանքներ եղել են արդեն Լավրովի, Կոսաչյովի կողմից, նրանք նշել են, որ Ռուսաստանը հետաքրքրված է հավասարակշռության պահպանմամբ: Իսկ Ադրբեջանը իրեն չի հայտարարել ՀԱՊԿ-ի թշնամի, ուստի ՀԱՊԿ շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ճնշում պահանջել չի հաջողվում: Ավելին՝ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ունի իրավունք դիմել իր գործընկերներին ռազմական աջակցության անհրաժեշտության դեպքում, կարող է ասել, որ, օրինակ՝ Իջևանում կամ Նախիջևանում կրակում են, օգնեք: Հայաստանը դիմե՞լ է, ոչ, նշանակում է, որ ագրեսիա չկա, եթե չի դիմել, նշանակում է, որ ագրեսիայի զոհ չէ, եթե ագրեսիայի զոհ չէ, ուրեմն չի կարող պահանջել չվաճառել սպառազինություն: Իսկ ի՞նչն է խանգարում համարել ագրեսիայի զոհ, եթե մենք գիտենք, որ կրակոցներ կան, եթե կան կրակողներ, ինչո՞ւ դա չեք անվանում ագրեսիա, խնդրեմ, այսօր անվանեք դա ագրեսիա, վաղը խնդրեք ռազմական աջակցություն: Ո՞վ է խանգարում դա անել: Արդեն հետո, երբ կպահանջեք ռազմական աջակցություն, իհարկե, Հայաստանը իրավունք կունենա ասել, որ մենք աջակցություն ենք խնդրել, իսկ Դուք սպառազինություն եք վաճառում: Իսկ այսպես մի փոքր տարօրինակ է ստացվում»:

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ