ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հունվարի 1-ից կարևոր փոփոխություն է սպասվում վարորդների համար

Հունվարի 1-ից կարևոր փոփոխություն է սպասվում վարորդների համար
21.12.2019 | 13:52

«Ժողովուրդը» գրում է․ «Հունվարի 1-ից կարևոր փոփոխություն է սպասվում վարորդների համար: Ներդրվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգ, որը մեծ աղմուկ է հանել քաղաքացիների շրջանում։ Եվ հենց դա է պատճառը, որ օրենսդրական փաթեթի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դեկտեմբերի 23-ին խորհրդարանում նախատեսում է քննարկում շահագրգիռ կողմերի հետ: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի ընդունումից հետո «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ նա դիմի Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե ընդունված օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: Այս օրենքի փոփոխությամբ քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից տուգանքը վիճարկելու համար դատարանին վճարեն 4000 դրամ պետտուրք: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից, և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությամբ նախատեսվում է, որ վարորդը մեկ տարի ժամկետով ստանալու է 9 միավոր, խախտում կատարելիս այդ տարում տրված միավորներից կհանվեն տուգանային միավորներ։ 9 միավորը սպառելու դեպքում քաղաքացին կես տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, ինչից հետո նրան կրկին տրվում է 9 միավոր։


Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի և ստանա վարորդական իրավունք: Օրինակ` մեքենաների պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերը փակելու դեպքում կզրկվի 1 միավորից, խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր: Սակայն սա խախտումների միայն մի մասն է: Իհարկե, կարող են կարևոր փոփոխություններ լինել, սակայն պետք է բարձրացվի հանրային իրազեկվածությունը»:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ