ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին քննադատողները պարապ են մնացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին քննադատողները պարապ են մնացել
21.12.2019 | 13:53

«Ժողովուրդը» գրում է․«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ իշխանությունները շատ լավ են աշխատում, ու ընդդիմության գործն իրենց քննադատելն է, որն էլ իրականացնում են: Իշխանական պատգամավորի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին քննադատողները պարապ են մնացել ու իրենց «քիթները խոթում են» ուրիշի անձնական կյանք:


«Ովքեր հին ռեժիմից մնացած աբիժնիկներ են, այսօրվա իշխանության ներկայացուցիչներից դժգոհում են, որովհետև իրենք պաշտոն չունեն, ես այսպես եմ հասկանում, այսօր ովքեր պաշտոն են ուզում, և քիթները չի հասնում դրան, բնականաբար, դառնում են ընդդիմություն, դառնում են քննադատողներ: Եթե իշխանությունը ձախողի, ուրեմն երկիրն է տուժելու, դրա համար խորհուրդ կտամ այն ընդդիմադիր ուժերին, ովքեր իրենց ընդդիմություն են համարում, չնայած ես իրենց ընդդիմություն չեմ համարում, նրանց խորհուրդ կտամ գան կառուցողական դաշտ: Իրենց թվում է` դա դուր է գալիս ժողովրդին, բայց այդ նույն մարդկանց խորհուրդ կտամ գնան մտնեն ժողովրդի մեջ, բայց չմոռանան կասկով գնան. ժողովուրդն իրենց սպասում է չարացած»»:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ