ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թրամփը ստորագրել է 2020-ի պաշտպանական բյուջեն

Թրամփը ստորագրել է 2020-ի պաշտպանական բյուջեն
21.12.2019 | 13:57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պաշտպանական բյուջեն` 2020-ի ֆինանսական տարվա համար, որում նախատեսվում է հատկացնել միջոցներ՝ Ռուսաստանին հակազդելու համար: Պատժամիջոցներ են սահմանվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի համար, Ուկրաինային անվտանգության ոլորտում նախատեսվում է ցուցաբերել օգնություն: ԱՄՆ նախագահը պաշտոնապես հայտարարել է տիեզերական ուժերի ստեղծման մասին, որը կգլխավորի գեներալ Ջոն Ռեյմոնդը: 2020-ին պաշտպանական ոլորտին 738 մլրդ դոլար է հատկացվել: 2019-ին բյուջեն 716 մլրդ դոլար էր:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ