Իրանին սպառնալու նպատակով Իսրայելը մի քանի ռազմական ինքնաթիռ է տեղակայել Ադրբեջանում՝ հայտարարել է ամերիկացի անվտանգության մասնագետ Գորդոն Դաֆը։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև կան պայմանագրեր, որոնց շրջանակներում կատարվել է ինքնաթիռների տեղակայումը։ Իսրայելը միլիոնավոր դոլարների պայմանագրեր է կնքել նաև Թուրքիայի հետ, ինչի շնորհիվ էլ ապահովել է իր ռազմական ինքնաթիռների տեղափոխումն Ադրբեջան։ Պայմանագրերի համաձայն՝ Իսրայելըն 5 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Ադրբեջան և, ինչպես նշում է Դաֆը, այդտեղից պատրաստվում է դեմ դուրս գալ Իրանի զինված ուժերին։