ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մարտի 1-ի պատճառով Հայաստանը առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարի ամերիկյան անհատույց աջակցությունից է զրկվել

Մարտի 1-ի պատճառով Հայաստանը առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարի ամերիկյան անհատույց աջակցությունից է զրկվել
21.12.2019 | 14:02

«Ալիք Մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ մարտի 1-ի սահմռկեցուցիչ հանցագործությունն ինձ համար առաջին հերթին մարդկային անդառնալի զոհերի, վիրավորների, քաղբանտարկյալների, քաղաքացու արժանապատվության ու մեր ժողովրդի ողնաշարը կոտրելու մասին է, ակտիվ չեմ խոսել Հայաստանին պատճառված ֆինանսական վնասների մասին:


ԱԱԾ նախկին պաշտոնյայի այսօրվա տեսանյութը հիշեցրեց մի կարեւորագույն դրվագ, որ ուղիղ կապ ունի մարտի 1-ի հետ: 2003-ին Հայաստանը ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի հետ ստորագրում է 5 տարվա ծրագիր, որի շրջանակներում ԱՄՆ-ն 235 մլն ամերիկյան դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանում գյուղական աղքատության վերացման նպատակով:


Հազարամյակով տրամադրվող ֆինանսական միջոցների մի մասը ոռոգման համակարգը բարելավելուն էր միտված, մյուսը` միջպետական եւ համայնքային ճանապարհներին: Մինչեւ մարտի 1-ը ոռոգման համակարգի ուղղությամբ աշխատանքն արվում է, կառուցվում է շուրջ 2 տասնյակ տարբեր չափերի պոմպակայան, որոնց մեծ մասը` ի դեպ, Արարատի մարզում է, Հովիկ Աբրահամյանին պատկանող հողերը ջրելու: Բայց սա այլ խոսակցության թեմա է:
Ծրագրի ճանապարհային կոմպոնենտը սառեցվեց 2008-ի կեղծված ընտրություններից եւ մարտի 1-ի սպանդից հետո: Սակայն Ռոբերտ-Սերժ զույգին Վաշինգտոնը շանս տվեց վերականգնել միջոցները: Մասնավորապես ՀՄՀ տնօրեն Ջոն Դանիլովիչը, որը նաեւ դեսպանի կարգավիճակ ուներ, նամակ ուղարկեց Ռոբերտ Քոչարյանին, դիվանագիտորեն նշելով, որ եթե շարունակվի ժողովրդավարական ինստիտուտների դեգրադացիան, Հիմնադրամը կդադարեցնի ֆինանսավորումը: Ռոբերտ Քոչարյանը, մինչ Սերժ Սարգսյանի չընտրյալ նախագահի երդման արարողությունը, պատասխանում է նամակին, որի բովանդակությունը անձամբ ես ցավոք չեմ կարող հրապարակել, սակայն դա կարող է անել ՀՀ կառավարությունը: Ի դեմ նշեմ, որ Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի խորհրդի այն ժամանակվա անդամ Levon Barseghyan-ը երկար պայքարեց այս նամակը ստանալու համար, սակայն ամերիկյան կողմը ուղղորդեց Բարսեղյանին դեպի ՀՀ կառավարություն, իսկ Բաղրամյան 26-ը օրենքի խախտումով չտրամադրեց նամակը: 53 միլիոն դոլարը հնարավոր էր վերականգնել նաեւ Սերժի օրոք: Ամերիկյան կողմը շատ հստակ ձեւակերպել էր նախապայմանը, ազատ արձակեք քաղբանտարկյալներին, այդ թվում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ գումարը հնարավոր կլինի ստանալ: Սա արվել է ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, այնպես նաեւ ամենատարբեր քաղաքական ու հասարակական մակարդակներում: Քաղբանտարկյալներն ազատ չարձակվեցին, փողն էլ բնականաբար գնաց այլ երկիր: Առայժմ այսքանը»:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ