ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Խաժակյանն է որոշում՝ լքի ավագանին, թե չլքի

Խաժակյանն է որոշում՝ լքի ավագանին, թե չլքի
21.12.2019 | 22:14

Երկուշաբթի օրը ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում կորոշվի Երևանի ավագանուց կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստան»-ի 4-ամյակին նվիրված միջոցառմանը:

Մարուքյանը մանրամասնեց՝ խնդիրը կապված է ավագանու «Լույս» դաշինքի ուժերի հանրային ընկալման հետ: «Կառավարման խորհուրդը որոշում կկայացնի՝ ձեզ կիրազեկենք, - ասաց Էդմոն Մարուքյանը: - Իրականությունը հետևյալն է, մենք ասում ենք, որ մենք քննարկում ենք մեր մասնակցության հարցի վերանայումը, այսինքն՝ եթե որոշենք, որ չենք մասնակցում՝ իրա դեմքով, ուրեմն՝ չենք մասնակցում, եթե որոշենք, որ մասնակցում ենք, ուրեմն՝ շարունակում ենք մասնակցել, կհայտարարենք, թե ինչպես»: «Ֆիդբեքը էնպիսին է, որ իբր թե մենք Դավիթ Խաժակյանի հետ խնդիր ունենք՝ այն դեպքում, որ ասուլիսի ժամանակ էլ, դրանից հետո էլ, դրանից առաջ էլ մի հիսուն անգամ ասել ենք, որ Դավիթ Խաժակյանը մեզ համար օրինակ է գործունեության, թե ցանկացած երիտասարդ մարդ ինչպես կարող է մտնել քաղաքականության մեջ: Հետևաբար՝ Դավիթ Խաժակյանի հետ կապված կուսակցության ներսում որևէ խնդիր գոյություն չունի: Խնդիրը կապված է դաշինքի ուժերի հանրային ընկալման հետ, որ հանրային ընկալման մեջ այնպես էր, որ դա մի ուժ է, և էս ընկալման քննարկման հարցն է, որ եթե մենք մի ուժի համար, ընկալում ենք, որ մի ուժ ենք և դրա համար պատասխանատվություն ենք կրում, պետք է սա քննարկենք՝ ոնց անենք, ձևաչափեր գտնենք, ձև գտնենք», - հայտարարեց Մարուքյանը: «Մենք ինչին հավատում ենք՝ դա անելու ենք», - նշեց նա:


«Մենք պետք է իմանանք, որ մենք պատասխանատու ենք մեր անդամի համար: Խաժակյանն է որոշում՝ լքի, թե չլքի, ինքն է որոշում, ինքը խնդիր ունի, ինքն է ասել՝ «ես խնդիր ունեմ», ո՞նց ձեզ բացատրեմ: Ինքը ասում է, որ «խնդիրը լուծվի, ես կմնամ»: Հիմա դուք ինձ ասում եք՝ Խաժակյանը չի ուզում, ոնց որ ես ասել եմ՝ «դուրս արի, Խաժակյան», ինքն էլ չի ուզում, դիմադրում է», - ընդգծեց ԼՀԿ ղեկավարը:
Այս շաբաթ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԼՀԿ-ում քննարկում են Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից իրենց միակ կուսակցին՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Մարուքյանն ու կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը շեշտեցին՝ Խաժակյանի կարևոր բացահայտումները ստվերվում են մյուսների էմոցիոնալ ելույթների պատճառով։ Ավագանու «Լույս» խմբակցությունն ավագանու ընտրություններին դաշինքով է մասնակցել, խմբակցությունում ԼՀԿ-ից միայն Դավիթ Խաժակյանն է, Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը «Հանրապետություն» կուսակցությունից են:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ