ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ

Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ
21.12.2019 | 22:14

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ՝ նախկին դատավոր Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գործը քննում է ՀՔԾ-ն: Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է: Քրեական գործն առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարում էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: 65-ամյա նախկին դատավորը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու համար:


Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է՝ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ ազատության մեջ մնալով՝ նախկին դատավորը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը:
Ըստ Դատախազության՝ նախնական քննության ընթացքում հիմնավորվել է, որ Սամվել Ուզունյանը 2014-ին քաղաքացիական գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդել, իսկ մյուս դեպքում՝ դեռ 2007-ին տեղի ունեցած հանցագործության քննության ժամանակ տուժողի օգտին գործողություններ է կատարել և իր պաշտոնաեական դիրքն օգտագործել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելու համար: Իր այս գործողությունների համար այժմ նախկին դատավորը քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13 հազար դոլարին, մյուս դեպքում՝ 38 հազար դոլարին համարժեք դրամի կաշառք:


Երեկ ԲԴԽ-ն միաձայն որոշում է կայացրել բավարարել Գլխավոր դատախազության երկու միջնորդություններն էլ՝ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն է տվել, համաձայնություն է տվել նախկին դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ: Ուզունյանը 2018-ից այլևս դատավոր չէ:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ