ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Էդմոն Մարուքյան. Մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը

Էդմոն Մարուքյան. Մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը
21.12.2019 | 22:15

ԼՀԿ կարճաժամկետ նպատակը հզոր, կենսունակ ընդդիմություն դառնալն է, ԼՀԿ 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Ընդդիմություն լինելն ինքնապատակ չէ: Մենք կառավարությանը երբեք չենք քննադատել՝ ցույց տալու, որ մենք քննադատում ենք, ընդհակառակը՝ մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը: Ցանկացած իրավիճակում քաղաքացիների աչքում դա պիտի լինի, որ նոր Հայաստանի այլընտանքը «Լուսավոր Հայաստանն է»», - ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ ընդդիմության դերը շատ կարևոր է, քանի որ եթե ընդդիմությունը ձախողվի, կձախողվի նաև հեղափոխությունը և իշխանությունը կվերածվի մոնոպոլ դիրքեր ունեցող հրեշի:
Խոսելով կուսակցության երկարաժամկետ ծրագրերից՝ Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ նպատակն է ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ստանձնումը, որի համար բազմաթիվ անելիքներ կան:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ