ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Forbes-ը ներկայացրել է 2019-ի ամենահաջողակ միլիարդատերերին

Forbes-ը ներկայացրել է 2019-ի ամենահաջողակ միլիարդատերերին
21.12.2019 | 22:16

Forbes-ը հրապարակել է միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը, որ դարձել են ամենահաջողակը 2019-ին: Ամենահաջողակ գործարարն է մոլորակի երրորդ ամենահարուստ մարդը և ֆրանսիական LVMH-ի (Moet Hennessy - Louis Vuitton) նախագահ Բեռնար Առնոն: Ընկերությունների խմբում ընդգրկված են Christian Dior-ը, Louis Vuitton-ը և Givenchy-ն: Առնոն այս տարի հարստացել է 40 միլիարդ դոլարով՝ նախորդ տարվա համեմատ:


Երկրորդը Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն է: Նրա այս տարվա ունեցվածքն աճել է 22 միլիարդ դոլարով:
Եռյակը եզրափակում է Zara բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգան: Նա այս տարի հարստացել է 17,3 միլիարդ դոլարով։

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ