ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և մի քանի պատգամավորներ պարգևատրվել են

Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և մի քանի պատգամավորներ պարգևատրվել են
21.12.2019 | 22:17

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին որոշում է ստորագրել, որով Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ ԱԺ պատգամավորները, աշխատակազմում պետական ծառայողները և աշխատակազմի մի քանի աշխատողներ խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ` ամսական աշխատավարձի 100%-ի չափով։ 100 %-ի չափով պարգևատրվել են Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորները, ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները և այլք: 2019-ին ԱԺ պատգամավորները պարգևատրվել են ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների ֆոնդից՝ ամսական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
2018-ին պարգևատրման ֆոնդը կազմել է 61.675.550 դրամ, իսկ 2017-ին՝ 33.077.880:

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ