Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ դեկտեմվերի 20-ից երկրում իրենց գործունեությունը դադարեցնում են բոլոր խաղատները։ Նա նշել է, որ փաստաթուղթն արդեն հրապարակվել և ուժի մեջ է մտել։ 2019 թվականի հոկտեմբերին Բարձրագույն ռադայում խաղային բիզնեսն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծ գրանցվեց։ Օգոստոսին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց հինգ աստղանի հյուրանոցներում կազինոների աշխատանքը օրինականացնելու մասին։