ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքների հետ
21.12.2019 | 22:22

Ընտանիքի տարվա շրջանակներում դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներից ժամանած բազմազավակ ընտանիքների՝ ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի: Հայցելով Նորին Սրբության օրհնությունը բազմազավակ ընտանիքների մեծահասակ և կրտսեր անդամների համար՝ Առաքել Սրբազանն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես եղել է ընտանեկան արժեքների պահապանն ու քարոզիչը, ուժեղ և ամուր ընտանիքը հզոր պետականության հիմք նկատել:


Իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ուխտավորներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ ընտանիքը հասարակության արժեհամակարգի և լուսավոր ապագայի հիմքն է: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ առողջ և արատավոր երևույթներից զերծ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ընտանիքը հաստատվի քրիստոնեական արժեքների և բարոյականության վրա, ուր պետք է գերիշխի փոխադարձ հարգանքն ու սերը:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստեց, որ հայ ընտանիքները մշտապես ապրել են քրիստոնեական հավատքով ու արժեքներով, հայ ծնողները նախանձախնդրորեն հետևել և կյանքի են վերածել իրենց սուրբ հայրերից փոխանցված հոգևոր արժեքները՝ կերտելով հայ քրիստոնյայի իրենց նկարագիրը: Հայոց Հովվապետի խոսքի համաձայն, այս ճանապարհով է, որ հայ ժողովուրդը պիտի լինի հզոր և գոյատևի դարերի բարդ հոլովույթներում, այդ ոգին, նկարագիրը և հայորդիներին բնորոշ զորեղ հավատքն է և նույն հավատքով իր կյանքն արարելու վճռականությունն է, որ ուժ է տալիս հայ ժողովրդին ապրելու և ստեղծագործելու:
Գարեգին Երկրորդ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայորդիների ուխտագնացությունն ամենայն հայոց հոգևոր կենտրոն վկայում է նրանց հավատի, սիրո և սրբությունների ու հոգևոր ժառանգության հանդեպ ունեցած իրենց նախանձախնդրության մասին: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցելությունը Սուրբ Էջմիածին անջնջելի հետք կթողնի ընտանիքների բոլոր անդամների վրա՝ ներշնչելով նրանց նոր արարումների՝ հանուն հայրենիքի և Մայր Եկեղեցու:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդորեց ուխտավոր հայորդիներին հավատարիմ մնալ ընտանեկան ավանդական արժեքներին, հետևել Քրիստոսի կենարար պատգամներին, ապրել հավատքով և առ Աստված սիրով, որպեսզի իրենց ընտանեկան հարկերից ներս անպակաս լինի Աստծո օրհնությունը:
Վերջում Նորին Սրբությունն ուխտավորներին ընծայեց խաչիկներ, տեղեկացնում են Մայր Աթոռից:

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ