ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մայք Պոմպեո. Ձեր ձեռքերն արյունոտ են

Մայք Պոմպեո. Ձեր ձեռքերն արյունոտ են
22.12.2019 | 16:40

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «Ռուսաստանն ու Չինաստանն արյան մեջ են թաթախել իրենց ձեռքերը»: «Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի վետոն, որը կիրառվել է միլիոնավոր սիրիացիներին մարդասիրական օգնություն հասցնելու մասին ՄԱԿ-ի բանաձևի նկատմամբ, ուղղակի ամոթալի է: Դիմում եմ Ռուսաստանին և Չինաստանին, որոնք նախընտրել են քաղաքական հայտարարություն անել՝ ընդդիմանալով այդ բանաձևին, ձեր ձեռքերն արյունոտ են»,- Պոմպեոյի խոսքը մեջբերում է Al Arabiya-ն: Բանաձևը ներկայացվել էր Բելգիայի, Քուվեյթի և Գերմանիայի նախաձեռնությամբ, առաջարկում էր հետագա 12 ամսում Թուրքիայի և Իրաքի հետ սահմաններից մարդասիրական օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանը:

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ