ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
22.12.2019 | 16:41

Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում կկայանա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը եռակողմ 8-րդ հանդիպումը կլինի: Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն տարբեր ոլորտներում եռակողմ փոխգործակցության հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, կստորագրվի համատեղ հայտարարություն:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ