ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է առևտրային հարաբերություններին, Իրանին և Հյուսիսային Կորեային առնչվող հարցեր՝ հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջուդ Դիրը: «Նախագահ Թրամփը և վարչապետ Աբեն համաձայնել են պահպանել սերտ շփումները և համակարգումը՝ հատկապես վերջերս հնչած սպառնալից հայտարարությունների լույսի ներքո, որ կատարել է Հյուսիսային Կորեան»,- նշել է Սպիտակ տունը: