ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ամերիկյան պատժամիջոցները ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա

Ամերիկյան պատժամիջոցները ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա
22.12.2019 | 21:13

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփը ասել է. «Ամերիկյան պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն թողնի Թուրքիայի վրա ոչ տնտեսության, ոչ էլ պաշտպանության ոլորտում: Երբ նրանք հրաժարվեցին մեզ վաճառել «Patriot» համակարգերը, մենք գնեցինք ռուսական С-400-ները, ինչը վկայում է, որ Անկարան անկախ քաղաքականություն է վարում, և ԱՄՆ-ը չի կարող ազդել մեր ծրագրերի վրա»:

Նախագահ Թրամփը ստորագրել էր 2020-ի պաշտպանության ոլորտի բյուջեն, որով արգելվում է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: Օրինագիծը արձանագրում է՝ Վաշինգտոնը կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական զենիթահրթիռային համակարգերը ձեռքբերելու համար:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ